Բավ է պառակտվել
25-03-2014 11:52

Հռոմի Պապը վերջապես օրհնեց ՛՛Նոյ՛՛ ֆիլմը

Դերասան Ռասել Քրոուն վերջապես կարողացավ ՛՛Նոյ՛՛ ֆիլմի համար Հռոմի Պապից օրհնանք ՛՛կորզել՛՛:Ֆրանցիսկոս Պապը հանդիպել է Ռասել Քրոուին եւ օրհնել «Նոյ» ֆիլմը, որտեղ հոլիվության դերասանը հանդես է եկել գլխավոր դերում: Հիշեցնենք, որ 49-ամյա դերասանը երկու անգամ փորձել էր նկարահանող խմբի հետ հանդիպել Հռոմի Պապին, սակայն երկու դեպքում էլ վերջին պահին հանդիպումը չի կայացել: «Հայր Սուրբն իր խոսքի եւ գործերի հարցում անհավանական հետեւողականություն ցուցաբերեց»,- հայտարարել է Քրոուն: Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թվականի հոկտեմբերին, երբ Paramount-ը հոգեւորականների մասնակցությամբ ֆիլմի հատվածների փորձնական ցուցադրություն էր կազմակերպել, այն հանդիսատեսի կողմից ոչ միանշանակ արձագանքի էր արժանացել: Ժապավենը քննադատել էին աստվածաշնչյան տեքստի հետ ազատորեն վարվելու եւ հարբած Նոյի մասնակցությամբ տեսարանի համար: Արդյունքում Paramount-ն առաջարկել էր վերամոնտաժել ֆիլմը, ինչն էլ ռեժիսորի դժգոհությունն էր առաջացրել: 2014 թվականի փետրվարի կեսերին հայտնի դարձավ, որ Արոնոֆսկին ընկերությանը համոզել է մեծ էկրան բարձրացնել ռեժիսորական տարբերակը: Բացի Քրոուից, ֆիլմում նկարահանվել են Էմմա Ուոթսոնը, Ջենիֆեր Քոնելլին, Էնթոնի Հոփքինսը եւ այլք: «Նոյ»-ն Արոնոֆսկու ֆիլմադարանի վեցերորդ լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է եւ ամենաթանկ նախագիծը: