20-03-2014 18:17

Հռոմի Պապը ՛՛Նոյ՛՛ ֆիլմը չի նայել, քանի որ սյուժեն շեղվել է Աստվածաշնչից

Ամերիկյան դերասան Ռասել Քրոուն մեկնել է Հռոմ եւ գնացել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ՝ լսելու Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: Նրան ուղեկցել են ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկին, պրոդյուսեր Սքոթ Ֆրանկլինը եւ նկարահանման խմբի այլ անդամներ:Բնականաբար նրանց չի հաջողվել աննկատ մնալ: Հրապարակում նույն պահին հայտնվել են տեսախցիկներով պապարացիներն ու նույնիսկ ուխտավորները հանել են բջջային հեռախոսները, որպեսզի լուսանկարեն արեւմտյան աստղերին: «Նոյ»-ի թիմը Հռոմի Պապի մոտ մեղքերի թողության չէր եկել, այլ ֆիլմի լայն ցուցադրության համար օրհնություն ստանալու:Արոֆոնսկու դրաման շատ սկանդալներ է սադրել ու ամբողջ աշխարհի հավատացյալների բացասական արձագանքներին արժանացել: Նա բազմաթիվ կամայականություններ ու շեղումներ է թույլ տվել դասական աստվածաշնչային սյուժեից: 49-ամյա Ռասելը, ով ֆիլմի գլխավոր դերակատարն է, վաղուց է Հռոմի Պապի հետ հանդիպում փնտրում: Նա փորձել է նրա հետ կապ հաստատել սոցիալական ցանցերի միջոցով, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել:Վատիկանում, այնուամենայնիվ, կայացել է նկարահանող խմբի եւ Հռոմի Պապի հանդիպումը, բայց Պապն իր օրհնությունը չի տվել՝ չնայած բոլոր փաստարկներին ու Քրոուի եւ Արոնոֆսկու աստղային խարիզմային: Ինչպես հաղորդում են Վատիկանի ներկայացուցիչները, Ֆրանցիսկոս Պապը պարզապես ֆիլմեր չի դիտում: