14-10-2013 13:40

Հրատարակվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժողովածու

Անկախ հետազոտող, Բեյրութի Ամերիկյան համալսարանում եւ Լիբանանի «Հայկազյան» համալսարանում անգլերենի նախկին դասավանդող Կատյա Մինաս Փելթեքյանը երկհատորյակ է հրատարակել, որը կրում է «Հայոց ցեղասպանության ժամանակները. 1914-1923թթ.-ին բրիտանական մամուլի հաղորդագրությունները» անունը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Գրքի երկու հատորներում պարունակվում է ավելի քան 1000 նյութ, որոնք հավաքվել են 1914-1923թթ.-ի բրիտանական մամուլից: Հոդվածները, հաղորդագրությունները, խմբագրական հոդվածները, նամակները խմբագրությանը, հայտարարություններն ու Բրիտանիայի խորհրդարանի լսումները կօգնի պատկերացնել, թե ինչպես բրիտանացիները պաշտոնական ու ոչ պաշտոնական ուշադրություն են ցուցաբերել հայ ժողովրդին ու ներկայիս Արեւելյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական նահանգներում այն ժամանակ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանություններին: