22-12-2016 14:54

Հայկական էստրադայի աստղերը նորովի են երգել տասնամյա վաղեմության հիթը (Տեսանյութ)

Հայկական էստրադայի աստղերը որոշել են նորովի երգել «Քամի փչի» հիթը։

 

Երգն առաջին անգամ կատարել է «Հայք» խումբը 2006 թ.–ին, իսկ 2016 թ.–ի դեկտեմբերի 21–ին տեղի ունեցավ նոր տեսահոլովակի պրեմիերան` մի ամբողջ աստղաբույլի մասնակցությամբ։
Նախկին կատարողներից մնացել են միայն Նարեկ Պետրոսյանն ու Հրանտոն։ Նրանց են միացել Աստղիկ Սաֆարյանը, Արամ MP3–ը, Անի Քրիստին, Սոնա Ռուբենյանը, Գրիշա Աղախանյանը, Արամեն, Գևորգ Մարտիրոսյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Զորայր Հակոբյանն է։