Բավ է պառակտվել
23-06-2014 12:15

ՀՀ-յան իշխանությունները մշակութային վանդալիզմ են սկսել

Հուշարձանները կարող են քանդվել և այլ վայր տեղափոխվել միայն այն դեպքում, երբ հուշարձանի գոյությունն է վտանգված, սակայն Աֆրիկյանների շենքը քանդվում է, ոչ թե անհրաժեշտությունից ելնելով, այլ ինչ որ մեկի քմահաճույքի պատճառքով: Նման կարծիքի են Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ պայքարող նախաձեռնող խմբի անդամները: Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հավաստմամբ այս գործընթացն անօրինական է: Իրենք փորձում են միջամտել քանդմանը, սակայն այսօր վաղ առավոտից Աֆրիկյանների շենքը կրկին քանդվում է:

Gisher.news-ի հետ զրույցում բանախոսները նշեցին, որ այսօր մենք կանգնած ենք մշակութային արժեքները կորցնելու խնդրի առաջ: Եթե պետությունը շարունակի անտեսել քաղաքացու մտահոգությունը և տեղիք տա նման անօրինական գորոծողություններին, ապա մի քանի տարի անց քաղաքաը կհամալրվի միայն էլիտար կառույցներով: Ըստ բանախոսների մենք այսօր կորցնում ենք Երևանի հայկական կոլորիտը:

Ակտիվիստները պայքարում են Աֆրիկյանների շենքի պահպանման համար: Նրանք պարզապես վստահ են, որ այն կքանդվի և այլևս չի վերականգնվի: Ըստ Պետրոսյանի վերջին 15 տարվա ընթացքում տեղափոխման նպատակով քանդված և ոչ մի շենք չի վերականգնվել, նույն ճակատագիրն է սպասվում նաև Աֆրիկյանների շենքին: Ըստ բանախոսների ակտիվիսների գործողութուններն ակտիվորեն խոչընդոտում են ոստիկանները: Իրավաբանի հավաստմամբ նրանց գործողությունները կարելի է որակել նաև, որպես բռնություն, քանի որ ակտիվիստների նկատմամաբ շատ հաճախ ուժ է գործադրվում:Նշենք, որ այս ընթացքում Երևանի քաղքապետարանն ընդհանրապես չի արձագանքում ակտիվիստների գործողություններին և պահանջներին: Իսկ ահա մշակույթի նախարարությունը կարծես ՛՛քնած է՛՛:

Բանախոսները Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման աշխատանքները համեմատում են Ջուղայի խաչքարերի ոչնչացման հետ, այն ժամանակ գործում էր թշնամին, իսկ Աֆրիկյանների շենքի պարագայում ՀՀ-յան իշխանությունները:
Ակտիվիստները կշարունակեն բուռն պայքարը, տեղեկացրեց Սարհատ Պետրոսյանը և նշեց, որ եթե դատարանը հերթական անարդար որոշումը կայացնի, սպասվում է հասարակության ակտիվ ընդվզում: