Բավ է պառակտվել
16-10-2014 09:35

«Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխության արարողությունը կվարի դերասան Նիլ Պատրիկ Հարիսը

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 87-րդ մրցանակաբաշխության արարողությունը, որը կկայանա Լոս Անջելեսում 2015 թվականի փետրվարի 22-ին, կվարի հոլիվուդյան դերասան Նիլ Պատրիկ Հարիսը, տեղեկացնում է BBC-ին։ Վարողի դերը Հարիսին վստահելու որոշումը կայացրել են մրցանակաբաշխության արարողության պրոդյուսերներ Քրեյգ Զադանը և Նիլ Մերոնը: «Մենք ուրախ ենք հայտնել, որ Նիլը կստանձնի շոուի անցկացումը: Մենք կկարողանանք տեսնել նրա բազմակողմանի տաղանդների միասնությունը համաշխարհային բեմի վրա»,- նշել է Մերոնը: Հարիսն իր հերթին նշել է, որ «իր համար մեծ պատիվ է» ստացված հրավերը, ապա ավելացրել է, որ «իրականացել է իր ողջ կյանքի երազանքը»: Ակադեմիայի նախագահ Շերլ Բուն Այզեկսը Հարիսին անվանել է «անգերազանցելի դերասան»: Հարիսը հայտնի է հանդիսատեսին «Ինչպես ես հանդիպեցի քո մայրիկին» կատակերգական սերիալում, «Կորած աղջիկը» և «Աստղային դեսանտ» ֆիլմերում աշխատանքով: