Բավ է պառակտվել
03-09-2014 11:06

Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմը հավանության է արժանացել նրա հոր կողմից

Թուրք հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի հայրը՝ Էնվեր Աքընը հավանություն է տվել Թուրքիայում մեծ աղմուկ հանած իր որդու ֆիլմին:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ֆաթիհ Աքընի հայրը, ով Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության անդամ է, ասել է, թե պատճառ չի տեսնում այդ ֆիլմը Թուրքիայում չցուցադրելու համար:

Էնվեր Աքընը ասել է, թե սխալ է այն տեսակետը, թե ֆիլմում թուրքերը բարբարոս եւ մարդասպաններ են ներկայացվում: «Ֆիլմում մարդասպանները եւ կանանց բռնաբարողները դասալիքներ ու ավազակախմբեր են ներկայացվում, իսկ ֆիլմում չկա սիստեմատիկ կոտորած:

՛՛Ֆիլմում անհանգստացնող տեսարաններ կան, բռնաբարություն կա, կոտորած կա, թուրքերի բարբարոսությունները կան, սակայն ֆիլմում փորձ չի արվում թուրքերին ցեղասպան ներկայացնել՛՛,-ասել է Ֆաթիհ Աքընը հայրը:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի 71-րդ կինոփառատոնում եւ հավակնում է լուրջ մրցանակների:

Այս ֆիլմը նախատեսվում է նաեւ Թուրքիայում ցուցադրել, սակայն թուրք ազգայնականները սպառնացել են սպանել Ֆաթիհ Աքընին: