Բավ է պառակտվել
02-10-2013 14:21

Մեկնարկեց «Հայֆեստ-2013»-ը

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բրիտանական «1927» թատրոնի «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» ներկայացմամբ մեկնարկեց 11-րդ «Հայֆեստ-2013»: Փառատոնի ընթացքում հանդես կգա 18 երկրի 25 թատերախումբ` Արգենտինայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Իրանից, Ռուսաստանից և այլն:

Փառատոնին կմասնակցեն թատերախմբեր նաև Երևանից և Հայաստանի մարզերից:

Հայֆեստ-ը «Մանկական և երիտասարդական թատրոնի համաշխարհային ասոցիացիայի» (ASSITEJ), «Համաեվրոպական թատերական ցանցի»(IETM) և «Միջազգային փառատոնների և իրադարձությունների ասոցիացիայի» (IFEA) թատերական ցանցերի անդամ է: Թատերական փառատոնը 2006թ-ից ԽՍՀՄ երկրների տարածաշրջանում համարվում է գլխավոր թատերական փառատոն (բացառությամբ Մոսկվայի):