Բավ է պառակտվել
09-06-2015 07:11

Հայազգի ռեժիսորի ֆիլմը մրցանակի է արժանացել

Հայկական ծագմամբ ռուսաստանցի կինոռեժիսոր Արիկ Մանուկյանի «Մայրիկ» ֆիլմն արժանացել է «Երեխաների իրավունքների պաշտպանության» մրցանակի, որը սահմանել է Ընդդեմ իրավական կամայականության կոմիտեն: Այս մասին հայտնում են Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոնից (Մոսկվա): Նշվում է, որ ֆիլմն արժանացել է մրցանակի «պատկերավորության համար, որը կինեմատոգրաֆիայի միջոցով վառ կերպով արտացոլում է մեր ժամանակի հանգամանքները, որոնց հաճախ զոհ են դառնում երեխաները»: Ֆիլմը պատմում է միայնակ մոր մասին, ով որդու հետ քաղաք է տեղափոխվել ռուսական ծայրամասից: Տղային կերակրելու համար կինը վարձակալած բնակարանում փոքրիկ ատելյե է բացում, ինչը միանգամից գրավում է տեղի իշխանությունների ուշադրությունը: Տասնամյա Դիման միակ ելքը գտնում է գնացքներում փող աշխատելու մեջ: «Ֆիլմում ծավալվող գործողությունները ստիպում են նորովի վերանայել մարդու և պետության միջև հարաբերությունները»,- ասել է կինոքննադատ Անտոն Մեդվեդևը: