Բավ է պառակտվել
20-03-2014 17:47

Արամ MP3-ն ու Գոհար Գասպարյանը զգում են հաղթանակի շունչը

Արամ MP3 ապրիլի 5-ից սկսելու է իր շրջագայությունները:Արդեն հայտնի է, որ նա ապրիլի 13-ին ելույթ կունենա Լոնդոնում, իսկ մյուս օրերին՝ Եվրոպայի եւ ՌԴ-ի մի շարք քաղաքներում: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին Արամ MP3-ն ու «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Գոհար Գասպարյանը նշեց, որ սա այն տարիներից է, երբ Հայաստանն զգում է հաղթանակի շունչը։ Սակայն Գոհարը կարծում է, որ այնուամենայնիվ դեռ շատ աշխատանք կա անելու: Նա նաև տեղեկացրեց, որ կայացել է եվրատեսիլյան պատվիրակությունների ղեկավարների ժողով, որի ժամանակ շատ դրական կարծիքներ են հնչել Հայաստանի ներկայացուցչի ու երգի մասին, նույնիսկ մի քանիսն ասել են, որ այս տարի Հայաստանն է հաղթելու: Այժմ որոշվում է բեմի տեսքը և ձևը, տեխնիկան և լույսը ճիշտ օգտագործելու մասին: Ըստ նրա՝ թեև ժանրային առումով նախորդ տարվա նման «Եվրատեսիլ»-ում այս տարի էլ գերակշռում են բալլադային երգերն։ Ու Հայաստանը ջանք չի խնայում, որ հաջորդ տարի մրցույթն անցկացվի հենց մեր երկրում։ «Իսկ դրա համար հարկավոր է ընդամենը շատ չնյարդայնանալ, որովհետև այն հաճախ խանգարում է»,- նշեց Արամը MP3-ն: Նա նշեց, որ շատ է հավանում Նորվեգիայի ներկայացուցչին և համարում իրեն մրցակից։ Իսկ Ավստրիան ներկայացնող սկանդալային մորուքավոր Կոնչիտա Վյուրստի վերաբերյալ Արամը MP3-ն ասաց. «Մի փոքր ծանր եմ տանում, բայց մենք մրցույթին մասնկացում ենք այլ նպատակով և աջ ու ձախ չենք նայելու»։ Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2014»-ում ներկայացնող Արամ MP3-ն իր «Not alone» երգով Կոպենհագենում հանդես կգա մայիսի 6-ին՝ «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչում: