Բավ է պառակտվել
05-04-2014 18:14

Հայ երգիչը Թուրքիայում կկատարի ՛՛Առանց Մասիս՛՛ երգը

Այսօր, լրագրողների հետ հանդիպում է ունեցել դասական մեներգիչ Կարեն Զոհրաբյանը: Նա տեղեկացրել է, որ վերջերս Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացված «ABANICO 2014» իսպանական երգի եւ պարի միջազգային մրցույթ-փառատոնի մեծահասակների տարիքային խմբում արժանացել է գրան պրի մրցանակի։ Երգիչը նշեց, որ սա իր թվով երրորդ գրան պրին է։ Փառատոնի ժամանակ գլխավոր մրցանակը ստանալուց հետո հրավեր է ստացել մասնակցել 2015 թվականին Մալթայում կայանալիք երգի մրցույթին։ Իսկ Ռիգայում կայանալիք մեկ այլ մրցույթի կողմից նա հրավիրվել է մասնակցել որպես ժյուրիի անդամ։ Թեեւ յուրաքանչյուր մրցույթ-փառատոն ունի իր կանոնները, սակայն, ինչպես նշում է Կարենը, նա ամեն երկրում աշխատում է հնչեցնել հայկականը։ Նա նշեց, որ Թուրքիայում փառատոնի մասնկացության հրավեր ունի. «Անպայման գնալու եմ եւ կատարելու եմ «Առանց Մասիս» երգը։ Հույս ունեմ, որ մինչեւ նրանք գլխի կընկնեն, թե ես ինչ եմ երգում, արդեն նկարահանած կլինենք, քանի որ փառատոնն անցկացվելու է Եղեռնի տարելիցի օրերին։ Կարծում եմ, որ կստացվի։ Այս երգն ինձ հաջողություն է բերում»,-եզրափակեց նա։