13-08-2014 10:29

Հաստատվել է այն, որ դերասան Ռոբի Ուիլամսն ինքնասպան է եղել

Հաստատվել է, որ ամերիկացի հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսը մահացել է ինքնասպանության հետևանքով, այս մասին հայտնում է Russia Today-ը:
Աղբյուրը նշում է, որ դերասանը կյանքին հրաժեշտ է տվել կախվելու միջոցով: Նա օգտագործել է գոտի, որը տեղակայել է դռան և դռան շրջանակի արանքում:

63-ամյա դերասանին մահացած էին գտել Կալիֆոռնիայի Մերինի շրջանի իր տանը: Տեղի ոստիկանության շերիֆն ասել է, որ Ուիլյամսի անձնական օգնականը նրան վզից կախված էր գտել տան սենյակներից մեկում: Ուիլյամսի բազկի վրա նաև կտրվածքներ կան: Նրա դիակի մոտ նաև գրպանի դանակ է հայտնաբերվել:

Հայտնի է, որ ինքնասպանության նախօրեին Ուիլյամսը երեկոյան տեսել է կնոջը: