09-01-2014 14:27

Կարգին Հասոյին հնարավոր է տեսնենք նոր նախագծերում

Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը երկար ժամանակ  է ինչ հեռուստաէկրանին չի երևում: Նա մոտ մեկ տարի առաջ Լոս Անջելեսում ամուսնացավ: Նոր տարին նշել է ԱՄՆ-ում: Մեզ հետ զրույցում ասաց, որ Նոր տարին և Սուրբ Ծնունդը շատ է սիրում, Ամանորն իր համար եբեք էլ չի կորցրել հետաքրքրությունը: Որքան էլ այլ երկրներում Նոր տարին ճոխ ու գեղեցիկ անցնի, այդուհանդերձ, Հասմիկը սիրում է երևանյան Ամանորը:

Դերասանուհին մինչև 14 տարեկան բարձի տակ նվեր է փնտրել, չնայած որ բացահայտել է Ձմեռ պապի առեղծվածը, բայց միևնույնն է միշտ էլ փորձել է հավատալ հրաշքների:

Հասմիկ Ղարիբյանը նշում է ոչ միայն Ամանորն , այլև Սուրբ Ծնունդը.,,Անպայման նշում եմ, այցելում եմ եկեղեցի, մոմ եմ վառում, իսկ հետո տանը ամենամտերիմ մարդկանց հետ սեղան ենք նստում ու նշում Հիսուսի ծնունդը,,:

Հասմիկը նշում է, որ շատ է կարոտել իր հանդիսատեսին, շուտով հնարավոր է հանդիպում. ,,Կան նոր առաջարկներ ու մտահղացումներ,,:

Դերասանուհին ամեն տարի ունենում է մեծ սպասելիքներ և սպասում է դրանց իրականացմանը: Հայրենակիցներին մաղթում է ուժ, համբերություն, հավատ. ,,Թով որ այս տարի բարին ի վերջո հաղթի չարին,,: