Բավ է պառակտվել
13-02-2014 12:58

Հասմիկ Կարապետյանը սիրված է ու անսահման երջանիկ

Սիրո տոներին ընդառաջ հետաքրքիր է իմանալ ռոմանտիկ ու զգացմունքային մարդկանց տրամադրվածությունը: Հատկապես ճանաչված մարդիկ միշտ էլ հետաքրքրական են և ուշադրության կենտրոնում: Սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանը մեզ հետ զրույցում պատմում է, թե ինչպես է պատրաստվում անցկացնել սիրո տոները և առհասարակ անրադառնում է սիրուն և զգացմունքայնությանը:

Gisher.news-Հասմիկ ջան, շուտով սիրո տոնն է, այնպես է ստացվել, որ փետրվարի 13-ին Ս. Սարգիսի տոնն է, իսկ 14-ին ՝ Վալենտինի, Ձեզ համար ո՞րն է ավելի հոգեհարազատ:


Հասմիկ- Ինձ ավելի հոգեհարազատ է Սուրբ Սարգիսը, քանի որ այն մերն է, շատ գեղեցիկ է ու անաղարտ: Սակայն դեմ չեմ, որ սիրահարները նշեն նաև Ս. Վալենտինի տոնը և միմյանց գեղեցիկ անակնկալներ մատուցեն:

News. Gisher.ru-Դիտելով Ձեր ֆեյսբուքյան էջը, կարելի է եզրակացնել, որ անձնական կյանքում ամեն բան լավ է…

Հասմիկ-Անձնականի մասին չեմ սիրում շատ խոսել, միայն կասեմ, որ շատ սիրված եմ ու երջանիկ:

Gisher.news-Ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել սիրո տոները:

Հասմիկ-Դեռ չեմ պլանավորել, սակայն գիտեմ, որ այն կանցնի բավականին հետաքրքիր ու ռոմանտիկ մթնոլորտում:

Gisher.news-Այս պահին կարո՞ղ եք հիշել, թե երբ եք սիրո օրվա կապակցությամբ, առաջին անգամ ռոմանտիկ նվեր ստացել:

Հասմիկ-Կյանքիս ընթացքում ռոմանտիկ նվերներ ինձ շատ են մատուցել: Բայց ամենաթանկ նվերն ինձ համար այս տարի է մատուցվել, երգի խոսքերի տեսքով:

Gisher.news- Իսկ դուք ռոմանտի՞կ եք:

Հասմիկ-Ես անչափ ռոմանտիկ եմ և զգացմունքային: Բայց տարիների ընթացքում հասկացել եմ, որ ոչ բոլորն են արժանի դա տեսնելու և զգալու…Միայն մեկը…


Gisher.news-Ռոմանտիկան բառերի սահման ՛՛ճանաչու՞մ է՛՛, թե՞ այն պայմանավորված է զուտ գործողություններով:

Հասմիկ-Ռոմանտիկան ունի տարբեր դրսևորումներ: Ինձ համար խոսքերն այնքան էլ մեծ արժեք չունեն: Գործողություններն են , որ կարող են համոզիչ լինել և ապացուցել իսկական զգացմունքը:

Gisher.news- Հնարավո՞ր է զգացմունքայնությունից հեռու մարդուն դարձնել ռոմանտիկ, քնքուշ ու նրբազգաց մարդ:

Հասմիկ-Բոլորս էլ զգացմունքային ու ռոմանտիկ ենք մեր ներսում, պարզապես շատերը դա թաքցնում են ավելի ուժեղ երևալու համար, մասնավորապես տղամարդկանց մասին է խոսքս: Իհարկե, անգամ ամենաչոր ու չափազանց ռեալիստ մարդուն էլ կարող ես փոխել և դարձնել ամենառոմանտիկը…Սերն է փոխում:

Gisher.news-Համամի՞տ եք այն կարծիքին, որ ամուսնությունից հետո կինը տղամարդու համար դառնում է ՛՛պարանոց՛՛ և կարող է փոխել նրան:

Հասմիկ- Ցավոք, շատ տղամարդիկ ու կանայք ամուսնությունից հետո շատ են փոխվում, իրենց թույլ են տալիս, որ հարաբերություններն ավելի սովորական դառնան: Կենցաղը ներխուժում է հարաբերություններ ու սպանում է սերը: Եթե տղամարդն իսկապես սիրում է իր կնոջը, նա երբեք դա թույլ չի տա: Սակայն այս ամենը սուբյեկտիվ է: Սակայն այս հարցում, ցավով եմ նշում, հայկական մենտալիտետը մեծ դեր ունի:

Gisher.news-Ինչպիսի՞ն է Հասմիկ Կարապետյանի կողակիցը, նա Ձեր ՛՛Կե՞սն՛՛ է:

Հասմիկ- Այսօր ես շատ երջանիկ եմ, սիրված և գնահատված, իսկ թե ընտրյալս իմ կեսն է, թե՝ ոչ դա ժամանակը ցույց կտա, կյանքն ամեն հարցի պատասխանը տալիս է:


Gisher.news-Իսկ անձնական կյանքում ունե՞ք ուրախալի նորություն, օրինակ՝ ամուսնություն:

Հասմիկ- Երբ ամուսնություն լինի, բոլորն էլ կիմանան: Ինձ համար ավելի կարևոր է սերն ու հարգանքը, ես ավելի կարևորում եմ եկեղեցու արարողությունը, քան ամուսնության մասին վկայականը:

Gisher.news-Հասմի՛կ, սիրո տոներին ռոմանտիկ երազանքներ պահու՞մ եք:

Հասմիկ-Սիրո տոներին իհարկե մեծ սպասումով եմ լցվում, դա բնական է, իսկ երազանքներ միշտ էլ ունենում եմ:

Gisher.news-Աղի բլիթ կերե՞լ եք, ու՞մ եք տեսել, հիշու՞մ եք:

Հասմիկ- Աղի բլիթի խորհրդին հավատալով անցած տարի փորձեցի, բայց երազումս ոչ մեկին չտեսա և ոչ մեկ ինձ ջուր չտվեց: Կարծում եմ, որ այստեղ ներշնչանքը մեծ նշանակություն ունի: Չնայած կան կանայք, ովքեր իրենց ամուսինների երազում տեսել են:

Gisher.news- Ձեր կարծիքով ո՞ր տաիքում է մարդն ի վիճակի լրջորեն սիրելու և ընտանիք կազմելու

Հասմիկ- Ամեն մարդ պետք է հասունանա, գիտակցաբար ընտանիք կազմելու համար: Ես կարծում եմ, որ մինչ ընտանիք կազմելը պետք է որոշակի կյանքի փորձ ունենալ, աշխատանք, իմաստություն և իհարկե հարգանք դիմացինի նկատմամբ: Հավանաբար ընտանիք պետք է կազմեն 30 տ.-ից հետո: Մինչ այդ դու դեռ սովորում ես, ընկնում ու տառապում ես և ինքդ քեզ ես ճանաչում:

Gisher.news-Ի՞նչ կբարեմաղթեք այն զույգերին, ովքեր նոր են ամուսնացել, կամ գտել են իրենց երկրորդ կեսին:

Հասմիկ- Նորաստեղծ զույգերին սիրով մաղթում եմ անսահման երջանկություն: Թող գնահատեն տրված սերը և միմյանց օգնելով պահպանեն այն: Թող միշտ հիշեն, որ այդ վեհ զգացմունքն ամեն մեկին չի տրվում: