03-07-2015 13:34

Հաշմանդամ երեխաները տիկնիկների օգնությմաբ ինտեգրվում են հասրակության մեջ

«2008 թվականի հունիսի 1-ին Սյունիքում կազմավորվեց երեխաների հոգևոր դաստիարակության և աջակցության «Տիկնիկ» Հասրակական կազմակերպությունը, որի նպատակն էր ստեղծել տիկնիկային թատրոն Սյունիքի մարզի երեխաների համար, ինչն էլ իր հերթին կտարբերվի նմաններից դերասանական կազմով»,-news.gisher.ru-ի հետ զրույցում նշեց ՀԿ-ն նախագահ, դերասան Գրիշա Մարգարյանը: Բացելով փակագծերը, Պրն. Մարգարյանը նշեց, որ թատրոնի ավելի քան 70 %-ը հաշմանդամ երեխաներ են: Զրուցակցիս խոսքով՝ սկզբում ներկայացումները հոգևոր բնույթի էին, հետ առավել ընդլայնված: Նշենք նաև, որ սցենարների ու բեմադրության հեղիանակը Գրիշա Մարգարյանն է: Ծրագիրը միտված է ներգրավել հաշմանդամ երեխաներին հասարակություն և ինչպես ՀԿ նախագահն է վստահեցնում պահնջներն ու պայմանները հավասար են բոլերի համար, չառանձնացնելով հաշմանդամ երեխաներին: Տիկնիկային թատրոնը ներկայացումներով հանդես է եկել հանրապետության մարզերում և Երևանում, ներկայացնելով «Հաշմանդամները երեխաների համար» կարգախոսը:
Մեզ հետ զրույցում հոգեբանն Աննա Բադակյանն անրադառնալով ծրագրին նշեց, որ սա հեգեկան առողջության կայունացման լավ միջոց է: «Եթե երեխան ունի ֆիզիոլոգիական խնդիրներ, բայց ինքը կարողանում է ինչ որ բանով դրսևորվել, դիմացինի հետքարքրությունն առաջացնել իր աշխատանքի հանդեպ, սա ինքնահաստատման և ինքնարժևորման մեթոդ է»,-ասաց մասնագետն ու հավելեց, որ տիկնիկների խաղով ներսում կուտակվածը երեխան կարողանում է կենդանացնել: Հոգեբանի խոսքով նույնիսկ այն երեխաները որոնք չունեն ֆիզիկական խնդիրներ, տիկնիկների հետ շփումը ներդաշնակության է բերում:
Հանդիպմանը ներկա թատրոնի տիկնիկավար Մերի Մերժումյանն, ով 8 տարեկանից զրկված է 2 ձեռքից, նշեց, որ կամային հատկանիշների օգնությամբ կարողանում է համատեղել և տիկնիկավարի, և մարզպետարանում հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքը: Իսկ Տիկնիկային թատրոնում խաղալն օգնում է, ոչ միայն վաստակել, այլ նաև ինքնադրսևորվել ու ինտեգրվել:

Տաթև Առաքելյան