Բավ է պառակտվել
20-05-2015 13:48

«Եվրատեսիլ-2015»-ի եզրափակչում Genealogy-ին ելույթ է ունենալու առաջին հատվածում(լուսանկարներ)

«Խոսքեր չենք գտնում: Զարմացած ենք, նաև մեծ պատիվ է մեզ համար՝ անցնել եզրափակիչ»: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչի ավարտից հետո կայացած ասուլիսում ասել է Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի անդամՎահե Թիլբյանը: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչին մասնակցել էր 16 երկրի ներկյայացուցիչ, որոնցից միայն 10-ը, այդ թվում նաև Հայաստանը, անցել են եզրափակիչ:

«Իրականում դժվար էր, բայց մեզ հաջողվեց: Դժվար է միավորել տարբեր բնավորություններ ու մտածելակերպ ունեցող վեց արտիստ: Բայց մենք ունենք Genealogy, որը միավորում է մեզ»,- ասել է հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Վահեն էլ ավելացրել է. «Հիանալին այն է, որ մենք հավաքվել ենք միասին: Նման ենք ընտանիքի: Մենք շատ երջանիկ ենք, որ միասին ենք»:

Ո՞րն է Genealogy-ի ուղերձը հարցին ի պատասխան, Վահե Թիլբյանն ասել է. «Խաղաղություն, սեր, և մենք այդ մասին երաժշտության միջոցով ենք բարձրաձայնում: Մրցույթի այս տարվա նշանաբանն է՝ «Կառուցելով կամուրջներ», որն էլ մենք անում ենք: Մենք կապեցին հինգ մայրցամաք, մեր սփյուռքը մեր հայրենիքի՝ Հայաստանի հետ»:

Հայաստանը եզրափակչում ելույթ է ունենալու առաջին հատվածում: Մայիսի 21-ին կայանալու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, իսկ մայիսի 23-ին՝ եզրափակիչը: