Բավ է պառակտվել
08-04-2015 15:08

«Genealogy»-ի մասնակցությամբ նկարահանվել է եվրատեսիլյան տեսաբացիկը

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ նկարահանվել է եվրատեսիլյան տեսաբացիկը: «Կառուցելով կամուրջներ» ընդհանուր գաղափարը կրող տեսաբացիկը ներկայացվելու է մեր մասնակիցների մրցութային ելույթից անմիջապես առաջ: Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Տեսաբացիկում մեր մասնակիցները Վիեննայից՝ Եվրատեսիլի կազմակերպիչների կողմից, անակնկալ փաթեթ են ստանում՝ հրավեր դեպի Ավստրիա: «Genealogy» խմբի անդամները բացում են այն, նայում, թե ինչ կա փաթեթի ներսում: Իսկ թե ինչ են գտնում մեր մասնակիցները փաթեթում, կերևա հաջորդ տեսարանում, որը նկարահանվելու է Վիեննայում: Դա դեռևս գաղտնի է պահվում կազմակերպիչների կողմից: Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջարկով նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում: Նկարահանման գործընթացն իրականացրել է Ավստրիայից ժամանած խումբը: «Genealogy» խմբի անդամները մեծ հաճույք են ստացել նկարահանումներից, շրջել Դիլիջանով, վայելել ողջ ընթացքը: Նկարահանումների ընթացքի մասին մանրամասնում են «Genealogy» խմբի ներկայացուցիչները: