07-06-2016 10:43

ABBA-ն վերջին 30 տարում առաջին անգամ վերամիավորվել է ու կարճատև ելույթ ունեցել

Շվեդական հանրահայտ ABBA խումբն անցած հանգստյան օրերին վերամիավորվել է ու կարճ ելույթով հանդես եկել Ստոկհոլմում, ինչն անցած 30 տարվա մեջ առաջին դեպքն էր: Բյորն Ուլվեուսը, Ագնետա Ֆելտսկոգը, Անի- Ֆրիդ Լինգստադը և Բենի Անդերսոնը վերամիավորվել են՝ նշելու իրենց համույթի ստեղծման համար հիմք հանդիսացած հանդիպման 50- ամյակը: Աղբյուրը մանրամասնում է, որ 50 տարի առաջ առաջին անգամ հանդիպել են Ուլվեուսն ու Անդերսոնը, որոնց հետագայում միացել են նաև Ֆելտսկոգն ու Լինգստադը:  «Սա ուղղակի ապշեցուցիչ զգացողություն էր: Զգացմունքներս խեղդում են ինձ: Դա մի ամբողջ կյանքի պատմության մասին էր, որը մենք կարոտով ենք հիշում»,-  ասել է Լինգստադը: Նշենք, որ խումբը դադարեցրել է իր գործունեությունը 1982թ.: