Բավ է պառակտվել
12-10-2015 11:49

Գրիգոր Կյոկչյանը «Նոր ալիք-2015»-ի լավագույն արտիստ է ճանաչվել

«Նոր ալիք-2015» երգի մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը ռուսական հեղինակավոր Woman.ru կայքում հանդիսատեսի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել «լավագույն արտիստ» անվանակարգում։ Կայքն ամեն տարի անցկացնում է նմանատիպ մրցույթ, որում նախորդ տարի հաղթող էր ճանաչվել Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը։ Հիշեցնենք, որ Սոչիում ավարտված «Նոր Ալիք-2015» երիտասարդ կատարողների մրցույթին մասնակցում էր 12 երկրից 15 ներկայացուցիչ, այդ թվում` Հայաստանից: Հայաստանը մրցույթում այս տարի ներկայացրեց Գրիգոր Կյոկչյանը, ով երեք համերգի արդյունքում հավաքեց 265 միավոր՝ զբաղեցնելով 7–րդ հորիզոնականը: Նշենք, որ համերգին դահլիճում էր և Կյոկչյանին աջակցում էր Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ «Նոր Ալիք-2015»-ում հաղթող է ճանաչվել Խորվաթիան ներկայացնող Դամիր Կեձոն: