08-08-2015 11:24

Հյուսթոնի դստեր քաղաքացիական ամուսնուն կասկածում են կնոջ սպանության մեջ

Ութնի Հյուսթոնի դստեր` Բոբբի Քրիստինա Բրաունի խնամակալը լրացրել է Ջորջիա նահանգի Ֆուլտոնի շրջանի Վերին ատյանի դատարան ներկայացված հայցը` ըննդեմ Բրաունի ամուսնու: Խնամակալ Բեդելիա Հարգրուվը պնդում է, որ Նիք Գորդոնն է թունավորաել 22-ամյա կնոջը: Խնամակալի խոսքերով «Գորդոն Բրաունը նրան թունավոր կոկտեյլեր խմեցրել, իսկ հետո, երբ նա կորցրել էր գիտակցությունը, երեսն ի վայր պառկեցրել էր սառը ջրով լոգարանի մեջ»: Հարգրուվի կարծիքով հենց դա է պատճառ հանդիսացել ուղեղի այտուցի համար, ինչից էլ մահացել էր երգչուհու դուստրը: Բացի այդ խնամակալը նշեց, որ երբ Բրաունը վնասվածք էր ստացել, Գորդոնը տուն էր եկել 06:30-ի մոտակայքում` ոչ սթափ վիճակում:
Երիտասարդները վիճում էին, բայց վեճից կես ժամ անց նրանց ձայները կտրուկ ընդհատվեցին: Քաղաքացիական հայցի առաջնային տարբերակը Հարգրուվը ներկայացրեց հունիսի 24-ին: Փաստաթղթում նա նշում էր, որ Գորդոնը Բրաունին կյանքի համար վտանգավաոր վնասվածքներ է հացրել, իսկ երբ վերջինս կոմայի մեջ էր` նրա հաշվից հափշտակել էր 11 հազար դոլար: Այդ օրը Բոբբի Քրիստինայի ընտանիքը հայտնել էր այն մասին, որ Բոբբիի վիճակը վատացել էր: Ուիթնի Հյուսթոնի և Բոբբի Բրաունի միակ դւոստրը մահացել էր հուլիսի 26-ին, 6 ամիս արհեստական կոմայի մեջ լինելուց հետո:
Նախնական բուժզննությունից հետո չհաջողվեց պարզել մահվան պատճառը: Ոստիկանությունը որպես նախնական վարկածների ընտրել է դժբախտ պատահարը, ինքնասպանության փորձը, սպանության փորձը: 2015-ի փետրվարին Գորդոնը արգելեց Բոբբիին հիվանդանոցում այցելել: Գորդոնը Հյուսթոնի որդեգիրն էր, ավելի ուշ սկսեց հանդիպել երգչուհու դստեր հետ: 2012 թվականին Հյուսթոնի մահվանից հետո զույգը իրար սկսեց այր և կին անվանել, չնայած նրանք պաշտոնապես ամուսնացած չէին: