Բավ է պառակտվել
12-04-2016 11:05

«Աննա Կարենինա». Էյֆմանի թատրոնի հյուրախաղերը Երևանում

Էյֆմանի բալետի արտիստներն ապրիլի կեսին ելույթ կունենան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը Հայաստանում և Վրաստանում կցուցադրի «Աննա Կարենինա» ներկայացումը։

Հյուրախաղերը կմեկնարկեն ապրիլի 12-ին և կավարտվեն ապրիլի 16-ին։ Երևանյան ելույթները Հայաստանում Ռուսաստանի օրերի ծրագրի մի մասը կկազմեն։

Անդրկովկասում Էյֆմանի բալետի թատրոնի նախորդ հյուրախաղերը տեղի են ունեցել 2013թ.-ի նոյեմբերին։ Այն ժամանակ հայ և վրացի հանդիսատեսին էր ներկայացվել «Մեղքից այն կողմ» բեմադրությունը։

Երևանում Էյֆմանի բալետի արտիստները ելույթ կունենան ապրիլի 12-ին և 13-ին։

«Հանդիսատեսը սիրում է մեզ, բայց միևնույն է` մենք յուրահատուկ ջերմությամբ ենք հիշում այն աներևակայելի ընդունելությունը, որին արժանացանք երկուսուկես տարի առաջ Հայաստանում և Վրաստանում։ Պարը հոգեկան շփման միակ յուրահատուկ միջոց է, որը մարդկանց օգնում է փոխըմբռնման հասնել»,- ասել է Էյֆմանը։

Պարուսույցի խոսքով` թատրոնը «հաճույքով է վերադառնում Երևան և Թբիլիսի, իսկ «Աննա Կարենինա» ներկայացումը ցուցադրում է Ռուսաստանի ժամանակակից բալետային արվեստն ու բացահայտում թատրոնի էսթետիկ անհատականությունը»։ Աշխարհի առաջատար բալետային քննադատները բարձր գնահատական են տվել «Աննա Կարենինա» բալետին։