Բավ է պառակտվել
13-05-2015 09:25

Կաննի կինոփառատոնի հյուրերը կտեղափոխվեն ուղղաթիռներով

Uber տաքսի պատվիրելու ծառայությունը մտադիր է Կաննի կինոփառատոնի հյուրերին աերոտաքսու ծառայություն առաջարկել: Ընկերության ուղղաթիռները հաճախորդներին տեղափոխեն Նիսի օդանավակայանից Կանն: UberCopter-ի ծառայության արժեքը կկազմի 160 եվրո: Թռիչքի ժամանակը կկազմի յոթ րոպե, ուղղաթիռում կարող է լինել չորս մարդ: Ծառայության արժեքի մեջ է մտնում ուղևորին ուղղաթիռի հարթակ հասցնելը, ինչպես նաև լիմուզինով մինչև Կաննի կենտրոն ուղևորությունը: Նորարարությունը պետք է օգնի խուսափել հյուրերի տեղափոխման հետ կապված խնդիրներից, քանի որ անցած տարի տաքսիստները գործադուլ են արել ամերիկյան ընկերության դեմ: