Բավ է պառակտվել
05-03-2016 14:12

Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացումը պլանային է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայի Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտում թերապիայի սովորական կուրս է անցնում:  
Այդ մասին հայտնել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալիա Կորնեևան:
«Նրա վիճակը լավ է: Սա պլանային հոսպիտալացում է: Կաթվածից հետո տարեկան երկու անգամ պետք է բուզննության ենթարկվի»,-նշել է նա: Մամուլի քարտուղարի խոսքով՝ Ջիգարխանյանը հիվանդանոցում է գտնվելու երեք օր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արմեն Ջիգարխանյանը սրտի կաթվածով հիվանդների վերակենդանացման բաժանմունքում է: