Բավ է պառակտվել
26-06-2014 09:23

Աշխատանքից ազատված տնօրենի որդին նշանակվել է տնօրեն

«Օրերս Զվարթնոցում տեղի ունեցած խնջույքի շուրջ բարձրացված աղմուկի արդյունքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով աշխատանքից ազատվել էր մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը: Մենք նույնիսկ զարմանք հայտնեցինք, թե ինչու աշխատանքից չի ազատվել այդ խնջույքի իրական կազմակերպիչ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:

Եվ ահա երեկ Զվարթնոցի մասնաճյուղի տնօրենի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է Վարդան Գրիգորյանի որդին՝ Գագիկ Գրիգորյանը:

Զվարթնոցում տեղի ունեցած միջոցառումը անցկացնելու համար վարձկալող ընկերությունը պայմանագիր էր կնքել Մշակույթի նախարարության հետ, մինչդեռ բարձրացված աղմուկից հետո, ըստ էության, պատժվեց ու պաշտոնից ազատվեց միայն Զվարթնոցի տնօրենը: Որդու նշանակումից հետո «Ազատության» հետ զրույցում թանգարանի նախկին վարիչը երեկ հայտարարել է, որ իրեն ազատելու որոշումը ճիշտ է եղել, բայց թե կոնկրետ ինչու են ազատել, չի կարողացել պատասխանել:

«Կետը չեմ կատարել դրա համար են ազատել, կետեր կային, որ պիտի թույլ չտայինք, թույլ ենք տվել, դրա համար էլ տենց է եղել: Հուշարձանի գովազդը պետք է տաճարից դուրս լիներ»- թերթի փոխանցմամբ ասել է նա։