Բավ է պառակտվել
30-05-2016 16:29

Google Chrome-ն այսուհետ կարող է արգելափակել «Գահերի խաղ» սերիալի սփոյլերները

Google Chrome բրաուզերի համար հայտնվել է գործառույթ, որը թույլ է տալիս արգելափակել «Գահերի խաղ» սերիալի սփոյլերները:

Գործառույթն աշխատում է Facebook և Twitter սոցիալական ցանցերի և Reddit ու Google News կայքերի հետ:

Գրառումները, որոնք կարող են սփոյլեր պարունակել, փոխարինվում են սև ֆոնով արգելափակվելու պատճառների մասին երգիծական մակագրությամբ: Գործառույթը գրառումներում սերիալի մասին հիշատակումներ եւ հերոսների անուններն է փնտրում: Որոնման համակարգը գործում է միայն անգլերեն:

Ցանկության դեպքում օգտատերը կարող է անջատել արգելափակումը և կարդալ գրառման բովանդակությունը: