Բավ է պառակտվել
25-05-2015 12:52

«Եվրատեսիլ»-ի կողմից որակազրկվել են Մոնտենեգրոյի և Մակեդոնիայի ձայները

Մոնտենեգրոյի և Մակեդոնիայի ձայները որակազրկվել են «Եվրատեսիլ»-ի կողմից կանոնների խախտման կապակցությամբ: Երկու երկրները ներկայացրել են հեռուստատեսային քվեարկության արդյունքում ստացած ձայները առանց ժյուրիի ձայների: «Հունիսին կայանալիք նիստի ժամանակ քննարկվելու է երկու երկրներին մասնակցությունից զրկելու հարցը», — հայտնել են մրցույթի մամուլի ծառայությունից: Հաղորդվել է նաև, որ այդ ձայների որակազրկումը որևէ կերպ չի ազդելու Շվեդիայի ներկայացուցչի կողմից տարած հաղթանակի վրա: Հիշեցնենք, որ Մոնտենեգրոն Ռուսաստանին շնորհել է 7 միավոր, իսկ Մակեդոնիան՝ 6 միավոր: «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլը կայացել է Վիեննայում՝մայիսի 23-ին: Մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլևը, ով կատարեց Heroes («Հերոսներ») երգը: Նա ստացավ 365 միավոր: ՌԴ ներկայացուցիչ Պոլինա Գագարինան, ով կատարեց A Million Voices («Մեկ միլիոն ձայներ») երգը հավաքեց 303 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Երրորդ տեղում հայտնվեց իտալական Il Volo խումբը 292 միավորով: