Բավ է պառակտվել
14-12-2013 15:58

«Հայաստանի սոխակը»` Գոհար Գասպարյանը, այսօր կդառնար 89 տարեկան (տեսանյութ)

Այսօր հայ օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանը կդառնար 89 տարեկան: Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»:

Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին, Կահիրեում: Սովորել է տեղի երաժշտական ակադեմիայում: Նա 1949 թվականին վերադարձել է Հայաստան և աշխատել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում’ որպես մեներգչուհի:

Գոհար Գասպարյանը հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։