Բավ է պառակտվել
22-03-2016 11:28

Այս գարնան 12 գլխավոր սերիալները (լուսանկարներ)

«Խաղաքարտերի տնակը», «Գահերի խաղի» նոր սեզոնը և «Մարսելը»` Ժերար Դեպարդյեյի հետ կոռումպացված քաղաքապետի դերում. այս և այլ գարնանային սերիալները (որոնցից մի քանիսն արդեն հասանելի են դիտարկման համար), սպասում են իրենց հանդիսատեսի գնահատականին:

«House of Card» (Խաղաքարտերի տնակը), 4 եթերաջրջան

Երբ. մարտի 4-ին

Ամերիկյան Netflix ընկերությունը սկսում է ցուցադրել «Խաղաքարտերի տնակը» քաղաքական դրամայի 4-րդ սեզոնը: Այստեղ ԱՄՆ նախագահ Ֆրենկ Անդերվուդը պայքարում է նոր ժամկետով վերընտրվելու համար:

«Blank Slate» (Մաքուր էջից) 1 եթերաջրջան

Երբ: Մարտի 11-ին


Գլխավոր դերակատարը (Ուիլ Արնեթ) աշխատում է որպես մոտիվացնող մարզիչ և սովորեցնում ուրիշներին, որ լավագույնը դեռ առջևում է, սակայն շուտով հիասթափվում է իր տեխնիկայից և փորձում է կյանքում մի նոր հենակետ գտնել:

«Marvel's Daredevil» (Արկածախնդիրը) 2 եթերաջրջան
Երբ. Մարտ 18-ին


Քինգպին անունով Ճաղատ ոճրագործը պարտված է, և հիմա, կույր փաստաբան Մեթ Մերդոքը, գիշերը հագնելով սուպեր հերոսի զգեստները, դիմակայում է նոր չարագործներին: Բոլոր տասներեք դրվագներն արդեն հայտնվել են Netflix-ի նոր եթերաշրջանում

«The Path» (Ուղի) 1 եթերաջրջան

Երբ: Մարտ 30-ից


Էդդիի (Aaron Paul) և Սառայի (Michelle Monaghan) ամուսնությունը կործանման եզրին է: Հուսահատված Էդդին վտանգավոր աղանդի հետևորդ է դառնում, ինչը որն ապրում է կյանքի և մահվան եզրին է կանգնեցնում ոչ միայն իրեն, այլև նրա կնոջը:

«The Girlfriend Experience» (Կանչով աղջիկը), 1 եթերաշրջան

Երբ. Ապրիլի 10-ից


2009 թ. Սթիվեն Սոդերբերգը ցածր բյուջեով բարձր վարձատրվող մարմնավաճառուհու մասին ֆիլմ է նկարահանել գլխավոր դերում Սաշա Գրեյի մասնակցությամբ, իսկ 2016 թ. հանդես եկել որպես համանուն ֆիլմի պրոդյուսեր: Գրեյը սերիալում չկա, սակայն նրան փոխարինել է Էլվիս Փրեսլիի թոռնուհին՝ Ռայլի Կիոն:

«Unbreakable Kimmy Schmidt» (Անխոհեմ Քիմի Շմիթը ) 2 եթերաշրջան

Երբ. Ապրիլի 15-ից


Սերիալը կարծես թե երգիծական է, բայց դրա հետ մեկտեղ այնքան հուզիչ, որ հեռուստադիտողի մոտ այնպիսի զգացողություն է առաջանում կարծես չափահաս երեխայի հետ է շփվում:

«Game of Thrones» (Գահերի խաղ) 6 եթերաշրջան

Երբ: Ապրիլի 24-ից

Ջորջ Մարտինը ցիկլի վեցերորդ գիրքը նոր եթերաշրջանի մեկնարկից առաջ չի հասցնի հրատարակել, այնպես որ, թե ինչ տեղի կունենա առաջիկա տասը դրվագներում, դեռևս անհայտ է:


«Veep» (Փոխնախագահը), 5 եթերաշրջան

Երբ. Ապրիլի 24-ից


Չորրորդ սեզոնի հաղթաթուղթը հմայիչ սենատոր (Հյու Լորին) է:

«Tale of Tales» (Վախենալու հեքիաթներ) 3 եթերաշրջան

Երբ. Մայիսի 1-ից

Կաբելային հեռուստատեսության առավել հանդուգն, գոռոզ և հետաքրքիր սերիալներից մեկը:

«Marseille» (Մարսել) 1 եթերաշրջան

Երբ. Մայիսի 5-ից

«Խաղաքարտերի տնակը» ֆիլմի ֆրանսիական տարբերակը: Գլխավոր դերում հանդես է գալիս Ժերար Դեպարդյեն:

«Wayward Pines» (Սոճիները),  2 եթերաշրջան

Երբ. Մայիսի 25-ից

 

«Preacher» (Քարոզիչը), 1 եթերաշրջան

Երբ. Մայիսի 22-ից

Կոմիքսների հիմքով նկարահանված սերիալներրը գնալով ավելի հաճախ են հայտնվում էկրաններին: Հիմա էլ հերթը « Քարոզիչին» է հասել` քահանայի մասին գրաֆիկական վեպի հինման վրա: