Բավ է պառակտվել
14-05-2015 18:11

«Genealogy» խմբի նվերը` իրենց երկրպագուներին

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի եւ իրենց երկրպագուների համար:

Այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Վաղը` մայիսի 15-ին, հայաստանյան ժամանակով 17:00-ին (15:00 CET) “Genealogy” խումբը կներկայանա նոր երգով:

«Genealogy» խմբի բոլոր անդամները կերգեն հայերեն` բոլոր հայերի միասնության, համախմբման, ուժի եւ հայկականության մասին:

Երգի պրեմիերան կկայանա «Genealogy» խմբի յութուբյան ալիքով: