03-03-2014 13:03

Գառնու տաճարի հարևանությամբ սրճարանի կառուցումը 5 օրով դադարեցվել է. լուսանկարներ

Մարտի 2-ին մի խումբ երիտասարդներ այցելել են Գառնու հեթանոսական տաճար, որի հարևանությամբ ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ սրճարան է կառուցվում: Ի նշան բողոքի՝ երիտասարդները շինարարական ավազը տոպրակներով տեղափոխել են մի քանի մետր հեռու, այդպիսով հասկացնելով, որ մշակութային արժեքների հարևանությամբ չի կարելի սրճարան կառուցել:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը նշել է, որ շինարարությունը հինգ օրով հետաձգվել է:
Ըստ ակտիվիստների եթե սրճարանի կառուցումը վերսկսվի իրենք անպայման համարժեք պատասխան կտան: