Բավ է պառակտվել
23-08-2016 10:52

Comedy Club-ից Գարիկ Խառլամովը Երևանում հիվանդացել է (լուսանկարներ)

Հավանաբար երեւանյան տապը այնքան ուժեղ ու ազդեցիկ է, որ նույնիսկ «ջերմացրել է» Comedy Club-ի տղաներից Գարիկ Խառլամովի մարմինը։ Հայտնի շոուի ոչ պակաս հայտնի երգիծաբանը Instagram-ում հայտնել է, որ ջերմում է։ Դերասանը հրապարակել է ջերմաչափի լուսանկարը՝ մեկնաբանության մեջ գրելով.

«Զավեշտալի ջերմաստիճան երեւանյան համերգից առաջ»։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա այս ամռան ամենամեծ ու նշանակալից հումորային երեկոն, որի ընթացքում առաջին անգամ ելույթ կունենա Comedy Club-ի թոփ-կազմը՝ Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Դմիտրի Սորոկինը, Անդրեյ Սկորոխոդը, USB խումբը և ռուսական հեռուստատեսության լավագույն երգիծական շոուի այլ մասնակիցներ։

Օրեր առաջ տղաները հասել են Հայաստան ու հասցրել են մի քանի լուսանկարներ հրապարակել Վրաստան-Հայաստան անցակետից, ինչպես նաեւ կանգ են առել Դիլիջանում ու Սեւանում։

Իսկ հաջորդ օրը դուրս են եկել պտտվել Կասկադում։