10-05-2014 18:31

Վիտամինի Գարիկը եվրոպաբնակ հայերին՝ «Այսօր երեկոյան եկեք միասին քվեարկենք Արամ mp3-ի օգտին»

«Սիրելի հայեր: Այսօր որոշիչ օրն է»,- Facebook-յան իր էջում նման գրառում է արել «Vitamin» ակումբի անդամ Գարիկը: Վերջինս բոլոր եվրոպաբնակ հայերին կոչ է անեում այսօր անպայման դիտել Եվրատեսիլ երգի մրցույթը և քվեարկել մրցույթին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի օգտին: Գրառման մեջ ասվում է. «Վիտամին ակումբի ողջ անձնակազմը այժմ գտնվում է Կոպենհագենում, և այստեղ լինելով` մենք ռեալ զգում ենք, թե Հայաստանը, որքան մոտ է հաղթանակին: Սակայն անչափ կարևոր է ակտիվությունը հատկապես մեր եվրոպաբնակ հայերի: Այսօր երեկոյան եկեք միասին քվեարկենք Արամ mp3-ի օգտին, ով ելույթ կունենա 07 համարի ներքո / ուշադրություն 07 այլ ոչ թե 7 /, ամեն ոք կարող է ուղարկել 20 SMS:
Մենք հավատում ենք հաղթանակին .... ՀԱ... ՅԱՍ... ՏԱՆ, ՀԱ... ՅԱՍ... ՏԱՆ, ՀԱ... ՅԱՍ... ՏԱՆ»: