Բավ է պառակտվել
03-03-2016 17:03

Գարիկ Պապոյանն՝ իր անձնական երջանկության մասին (լուսանկարներ)

Դերասան, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանն այն հայտնիներից ով այդքան էլ չի հանրայնացնում իր անձնական կյանքը, սակայն այս անգամ Gisher.news-ն Ձեզ է ներկայացնում որոշ ընտանեկան մանրամասներ, որոնք գուցե շատերիս համար գաղտնիք էին:  

Գարիկի մասնակցությունը «Շանթ» հեռուստաընկերության X faktor նախագծում ճակատագրական եղավ նրա համար:  Գիտենք, որ դերասան-հումորիստը ամուսնացել է և կազմել գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք: Նրա գեղեցկուհի կինը Մարիաննա Վարդանյանն է, ով իր մասնակցությունն է ունեցել X faktor հեռուստանախագծին: Բացի նրանից, որ Մարիաննան Գարիկի խմբում չէր հանդես գալիս, նրանք նույնիսկ նախագծի շրջանակներում որևէ շփում չեն ունեցել, սկսել են շփվել արդեն նախագծի ավարտից հետ:

«Առաջին տպավորությունը, Մարիաննայի նկատմամբ, տարբեր էր բոլոր մասնակիցների հանդեպ իմ տպավորությունից: Ամբողջ ընթացքում ինձ տանջում էր ընդամենը մեկ հարց. այս աղջկան ես ինչ-որ մի տեղ տեսել եմ, ես նրան ճանաչում եմ»,- նշել է Գարիկը: «Իմ համար շատ կարևոր է մարդու ճաշակը: Երբ մարդուն չեմ ճանաչում, նրա մասին որևէ ինֆորմացիա ստանում եմ նրա արտաքին տեսքից: Կարևորել եմ Գարիկի թե արտաքին տեսքը, թե նրա երաժշտական ճաշակաը, քանի որ մեր երաժշտական ճաշակները հատվում են»: Ահա իր հերթին էլ այսպես է արտահայտվել Մարիաննան՝ արդեն իր ամուսնու մասին: «Լինելով ոչ այդքան ռոմանտիկ անձնավորություն, չեմ դադարում կնոջս ասել Ես քեզ սիրում եմ արտահայտությունը: Ես նրան շատ-շատ եմ սիրում և առիթը բաց չեմ թողնում նրան ասելու ես քեզ սիրում եմ...»: Գարիկը և Մարիաննան ունեն հրաշք աղջնակ, ով էլ ավելի է լրացնում երիտասարդ զույգերի ստեղծած ընտանեկան ջերմությունն ու մթնոլրտը: