23-11-2016 21:00

Գարիկ Մարտիրոսյանը դարձել է ZTE Mobile Devices–ի ռուսական մասնաճյուղի դեմքը

Շոումեն, հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը գովազդային արշավի ժամանակ բուռն ստեղծագործական գործընթաց է խոստանում:

ZTE Mobile Devices-ի ռուսական մասնաճյուղը մտադիր է գործարկել վերջին արտադրանքի նոր գովազդային նախագիծը։ Նոր ապրանքի դեմքը կդառնա հայտնի շոումեն, Comedy Club Production-ի պրոդյուսեր, հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը:

Շոու-բիզնեսում հայտնի մարդը կներկայացնի Ռուսաստանում Axon 7-ը։ Տեսահոլովակի առանցքային թեման կրելու է «Ներկայացրու քեզ» խորագիրը, որտեղ Գարիկը կցուցադրի, թե ինչպիսի տեսք պետք է ունենա վերջին մոդելի սմարթֆոն ունեցող անձը։

Իր գովազդային ծառայությունները ներկայացնելու մասին հարցին Մարտիրոսյանը պատասխանեց, որ գրեթե սիրահարված է իր գործունեությանը։ Նա հավաստիացրեց, որ տեսահոլովակը պարտադրող չի լինի հեռուստադիտողի համար, ինչպես նաև բուռն ստեղծագործական գործընթաց է խոստացել։