Բավ է պառակտվել
03-05-2015 14:33

Գարիկ Մարտիրոսյանը նկարահանվել է «Ֆուլ հաուս» նախագծում (լուսանկարներ)

Այս տեղեկությունը հաստատեց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` նշելով, որ Գարիկի մասնակցությունը նախապես ծրագրված չէր:
«Քանի որ այս օրերին Գարիկը Հայաստանում էր, որոշեցինք նրան հրավիրել` նկարահանվելու նախագծում: Նա էլ սիրով համաձայնեց, քանի որ ծանոթ է և՛ նախագծին, և՛ ստեղծագործական խմբին»,- զրույցում ասաց Մենչը, ով 1993 թվականից նույն բեմում խաղացել է Գարիկի հետ:


Խոսելով համաձայնության գալու պայմանների մասին` Արմենն ասաց, որ հատուկ պայմաններ չեն քննարկվել, քանի որ Գարիկն առաջին օրը չի ճանաչում իրենց, և առաջին անգամ չէ, որ համագործակցում են իրար հետ: Պրոդյուսերը հայտնեց, որ Գարիկը հատուկ կերպարով չի ներկայանալու «Ֆուլ հաուսում», նա կհայտնվի որպես Գարիկ Մարտիրոսյան, իսկ թե ինչ իրավիճակում, հեռուստադիտողները կիմանան մայիսին:


Ի դեպ, մայիսի վերջին կավարտվի նախագծի երկրորդ եթերաշրջանը: Արմենից տեղեկացանք, որ նախագիծը կրկին եթերում կլինի սեպտեմբերից: