Բավ է պառակտվել
11-02-2017 14:56

Գարիկ Մարտիրոսյանը ծածանել է Հայաստանի դրոշը «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ (Տեսանյութ)

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը մասնակցել է Առաջին ալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը:
Մարտիրոսյանի և Ուրգանտի հեռուստաշփման ընթացքում սուր կատակների պակաս չի զգացվել: Գարիկը, խոսելով համաշխարհային հայտնի դեմքերի հետ իր հանդիպումների մասին, պատմել է նաև System of a Down լեգենդար խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ ունեցած հանդիպման մասին:
«Նա ինձ ասաց՝ ինչ էլ որ անենք՝ լինի դա մեթալ նվագելը, հումորով զբաղվելը, ինչպես դուք Comedy Club-ում, մենք՝ հայերս, որոնց ցույց են տալիս հեռուստատեսությամբ, այսպես թե այնպես գովազդում ենք Հայաստանը»,- պատմել է նա:
Պատասխանելով համացանցի օգտատերերից մեկի այն հարցին, թե «ուր Դուք կտանեիք, եթե դուռ լինեիք»՝ Մարտիրոսյանն ասել է, որ այդ դուռը միշտ կտաներ Հայաստան:
Իսկ Ուրգանտի կատակ-հարցին, թե ինչ կլինի, «եթե քեզ թակեն, ինչպես դուռն են թակում», շոումենրը պատասխանել է. «կտեսնեն Արարատյան դաշտավայրը»:
Շարունակելով կատակելը՝ Գարիկն ասել է, որ երբ նա գնում է ակնաբույժի մոտ, և բժիշկը զննում է աչքի հատակը, նա ասում է. «Այնտեղ Երևանը կարծես ափի մեջ լինի»:
Անցնելով ավելի լուրջ թեմաների՝ Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ այն, ինչով իրենք զբաղվում են, գրավում է հայերի և Հայաստանի նկատմամբ ուշադրությունն «այդ բառի լավ իմաստով»:
Անցում կատարելով ֆուտբոլի թեմային՝ Մարտիրոսյանն ասել է, որ ամբողջ կյանքում երկրպագել է «Մանչեսթեր Յունայթեդ» թիմին, իսկ նրանից հետո, երբ Հենրիխ Մխիթարյանն անցել է այդ ակումբ, «իմ հիացմունքի երկու օբյեկտները միավորվեցին մեկում»:
Նա նաև ծածանել է նաև Հայաստանի դրոշը հեռուստադիտողների բուռն ծափահարությունների ներքո: