Բավ է պառակտվել
29-11-2014 16:54

ՀՀ ԱԺ նախագահը ներկա է եղել «Ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 29-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկա է եղել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի նախաձեռնած «Ժառանգություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը: Նշենք, որ ցուցահանդեսը նվիրված է պետական եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հիշատակին: Ցուցահանդեսում ներկայացված են Խորհրդային Հայաստանի 1960-1990թթ. եզակի ու ինքնատիպ կառույցների, 1970-1990-ականների պատմաճարտարապետական վերականգնված հուշարձանների նախագծերը եւ 1975-1990 թթ. անավարտ նախագծեր: Ցուցադրված են նաեւ չիրականացված նախագծեր: