20-09-2016 14:34

Գալկինն իր երեխաների ծննդյան հավաքույթից հեռացել է հարսանիքին ելույթ ունենալու համար

Մաքսիմ Գալկինի ու Ալլա Պուգաչովայի երեխաները ՝ երկվորյակներ Լիզան ու Գարին օրերս երեք տարեկան դարձան: Այդ կարեւոր իրադարձությունը նշում էին Ալլա Պուգաչովայի ու Մաքսիմ Գալկինի մերձմոսկովյան դղյակում:

Սակայն Գալկինը կեսից հեռացել է իր երեխաների ծննդյան հավաքույթից հանուն պատկառելի հոնորարի, որը նրան պետք է վճարեին միլիոնատեր Ալեքսանդր Չիգիրինսկու25-ամյա որդու հարսանիքին ելույթի համար:

 

Միկան ամուսնացել է Վախթանգ Պխակաձեի դստեր՝ Նատայի հետ: Գալկինն ու Վերա Բրեժնեւան հարսանիքի վարողներն էին: Մյուսներից բացի հարսանիքին ելույթ էին ունենում նաեւ Ֆիլիպ Կիրկորովը, Անի Լորակը ու Իլյա Լագուտենկոն: Նորապսակներին շնորհավորելու էին եկել գործարար Մարկ Գարբերը, օլիգարխներ ՄուսաԲաժաեւը ու նրա ընկեր Ալեքսանդր Մաշկեվիչը, ռեստորատորներ Ալեքսանդր Ռապպոպորտը ու Արկադի Նովիկովը՝ դստեր Ալեքսանդրայի հետ, Քեթի Տոպուրիան ամուսնու՝ Լեւ Գեյխմանի հետ:

 

Ռոման Աբրամովիչը, Չիգիրինսկու մտերիմ ընկերը, չէր կարողացել գալ հանդիսությանը, իր փոխարեն ուղարկել է որդուն՝ Արկադիին: Չկար նաեւ միլիոնատիրոջ եղբայրը: Շալվան սպասում է իր դատավարությանը ԱՄՆ-ում, որտեղ նրան մեղադրում են անչափահասի հետ ապօրինի սեռական կոնտակտի մեջ:

 

Տոնն անցել է հրեական կանոններով: Ռաբբինները հրեական պսակադրության ծիսակատարություն են անցկացրել: Մինչեւ հարսանիքը հարսնացուն, որը քրիստոնեություն է դավանում, ընդունեց փեսացուի հավատքը: Դրանից հետո հրավիրյալները տեղափոխվեցին մի հսկայական վրան:

Սեղանները կոտրվում էին համեղ ուտեստներից ՝ թառափ, նրբագույն բադ՝ ռուկկոլայով ու բալզամիկ քացախով պատրաստված, ուզբեկական փլով, բոլոր տեսակների խորոված... Իսկ 200 կիլոգրամանոց տորթի վրա փոքր էկրաններ էին տեղադրված, որոնք հեռարձակում էին նորապսակների պարը: