20-12-2013 14:05

Ազգային մշակույթին և ավանդույթներին առավել մեծ ուշադրությունը, էական ձեռքբերումներ կգրանցի. Գագիկ Գինոսյան

Անցնող տարին մշակույթային տեսանկյունցից, մեր խնդրանքով դիտարկեց  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Ըստ նրա, տարին բեղմանվոր էր, ձեռքբերումներվ լի ու բազամզբաղ: Մասնավորապես «Կարին» համույթն այս տարվա հուլիս ամսին,  առաջին ագամ, "Մոդուս Վիվենդի" կազմակերպության հրավերով, մասնակեցեց Դերսիմի միջազգային փառատոնին:

"Փառատոնին, ազգային մշակույթը ներկայացնելուց զատ, շատ կարևոր էր տեղի հայերի հայ մնալու ու ազգային մտածելակերպին մոտ կանգնելու հանգամանքը. այստեղ կար մի ըմբոստ շերտ, որը ոչ միայն կոտրում էր ծպտյալ հայերի կարծրատիպը, այլ բացահայտ ըմբոստ ու հայատառ գրականություն էր վաճառում, ավելին ասեմ, դեպք եղավ, երբ նրացից ամբողջ աշխարհում հայտնի "Թուրքական սուրճ" խնդրեցինք, ընդվզեցին, ասելով, որ այստեղ թուրքական ոչինչ չկա և չի կարող լինել",- ընգծեցՊրն Գինոսյանն ու հաճելիորեն զարմացած նշեց. "Ուրախալի է տեսնել, որ դեռևս Արևմտյան Հայաստանում կան կետեր, որտեղ չեն ձուլվել թուրք հասկացողությանն ու պահպանում են հայեցի կեցվածքը",- ավելացրեց նա:

Սեպտեմբերին Համույթը եղել է նաև Հոլադիայում, տեղի հայ համայնքի ու դեսպանատան հրավերով. երեք մենահամերգ ունեցանք, որից երկուսը հայ համայքի համար էր, իսկ մեկը Հոլադիայում ներկայացված,  աշխարհի բոլոր դեսպանատների, Հոլադիայի կառավարական և խորհրդարանական օղակի համար էր: "Սա Հայաստանի անկախությանը նվիրված միջոցառումների շրջանակում էր",- նշեց Գագիկ Գինոսյանը: Ըստ նրա` համերգները մեկը մյուսից  լավ են անցել:

"Մեզ նախապես զգուշացրել էին, որ այնտեղ երեք րոպեից ավել չեն ծափահարում, դրանից վատ չզգանք, դա չի նշանկում, թե ելույթը հաջողված չի, բայց ի զարմանս կազամեկրպիչների և ի ուրախություն մեզ, մոտ տասնհինգ րոպե ծափահարությունները չէին դադարում ու  չէինք կարողանում հեռանալ բեմից, նույնիսկ վարագույրները փակվելուց հետո հետ կանչեցին և ծափերով պարտադրեցին, որ նորից ելույթ ունենաք՚",- ավելացրեց խմբի ղեկավար:

Գագիկ Գինոսյանի պնդմամբ, չնայաց տարին հաջողված էր, բայց լուրջ աջակցությունների դեպքում կարելի էր ավելին անել:

"Վստահ եմ, եթե ազգային մշակույթի ու արժեքների հանդեպ առավել մեծ ուշադրություն լինի, էականորեն նշանակալից ձեռքբերումներ կարելի է գրանցել",- այսպես իր խոսքն ավարտեց Գագիկ Գինոսյանը: