08-01-2014 11:20

Եկեք Կասկադ և կտեսնեք թե որքան մոտ են մեր երիտասարդները ազգային մշակույթին. Գ. Գինոսյան

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանից news.gisher.ru-ն փորձեց պարզել, թե ինչպիսի ակնկալիքներ ու ծրագրեր կան Նոր տարվա համար:

«Հայ ազգագրության դպրոց-ստուդիա, թատրոն-ստուդիա ենք ուզում հիմնել, որը բազմապրոֆիլ ու բազմաճյուղ պետք է լինի: Այստեղ պետք է մշակութային գործիչներ կրթվեն, ովքեր հանդես կգան, ոչ միայն մեր խմբի հետ, այլ նաև այլ ազգագարական համույթներում: Դպրոցում նախատեսված է ռազմապարերի առանձին բաժնի ստեղծում, ինչն անձամբ ես շատ եմ կարևորում: Հեռահար նպատակներ կան, դպրոցներում հայոց ազգագրությունն ու պարը մտցնել, հետևաբար պարագետ-ուսուցիչներ պետք է պատրաստենք»,- ասաց Գ.Գինոսյանը: Այն հարցին, թե ինչ տարիաքային խումբ է ներառելու դպրոցը, Պրն. Գինոսյանի խոսքով որպես այդպիսին տարիքային սահմանափակում չի լիելու, պարզապես դիմողների տարիքը պետք իրատեսական լինի հետագա աշտաքներն իրականացնելու համար. «Պարզապես ցանկալի է, որ դիմեն արդեն իսկ երաժտական բարձագույն կրթություն ունեցող երիտասարդները»,- ավելացրեց նա:

Գագիկ Գինոսյանը նաև նշեց, որ ցավոք գոյություն ունեցող պարերի գրառման համակարգը, բացի գիտնականերից ՝առանձնապես լայն կիրառություն չունի, այդ պատճառով, այս տարվա համար նպատակներ կան այդ համակարգը համակարգչային ծրագրի վերածել:

«Այս տարի ծրագրում ենք մի նեկայացում, որը նվիրված կլինի Պարույր Սևակի 85-ամյակին ու Կոմիտասի 145-ամյակին: Ծրագիրը Մշակույթի նախարարության ու անձամբ նախարարի հավանությանն է արժանացել, ինչն ավելի է պարտավորեցնում»,- նշեց համույթի ղեկավարը: Ինչ վերաբերում է հանդիսատեսի ընդունելությանն ու արձագանքին, ըստ Գ.Գինոսյանի, իրենք բողոքելու առիթ չունեն, իրենց ելույթնրի ժամանակ հանդիսատեսի գրեթե կեսը միարժամանակ պարուրում է. «Հիմանականում մեր համերգները, վերածվում են համընդհանուր տոնախմբության, երբ դահլիճն ու բեմը միանում են իրար ու միասին պարում են: Վստահաբար կարող եմ ասել, որ օտարամոլությունը դեռ չի խեղդել ազգային մշակույթը և դեռ կան շերտեր, որոնք ծարավ են ազգային երգ ու պարին: Եկեք Կասկադ և կտեսնեք, թե որքան մոտ են մեր երիտասարդները ազգային մշակույթին»,- եզրափակեց Գագիկ Գինոսյանը: