Կյաքնի 88 տարում մահացած հայտնի հայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի հիմնադրած “Գաֆեսճյան” արվեստի կենտրոնը շարունակելու է գործել Երևանում, ինչպես և
նախկինում: Այս մասին թերթ.am –ին հայտնել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի տնօրենի փոխարինող Մարիա Հովսեփյանը: Ի պատասխան այն հարցին,
թե հնարավոր է, որ թանգարանը տեղափոխվի Միացյալ նահանգներ կամ դրա մասին հիշատակություններ լինեն Ջերարդ Գաֆեսճյանի կտակում: “Կենտրոնը շարունակում է իր
գործունեությունը և որևէ վտանգի կամ կանգնեցման վտանգի մասին խոսք լինել չի կարող”,- ասել է թանգարանի ներկայացուցիչը:
Կենտրոնից նաև հայտնեցին, որ անվանի հայ բարերարի հուղարկավորությունը տեղի կունենա Միացյալ նահանգներում:
Առավել մանրամասն` tert.am-ի այսօրվա համարում