Բավ է պառակտվել
19-06-2014 12:27

Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին կմասնակցի նաև Հայաստանը

«Press TV» կայքի փոխանցմամբ՝ Իրանը ծրագրում է Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 31-րդ փառատոնն անցկացնել մայրաքաղաք Թեհրանում: Ըստ աղբյուրի այն նախատեսվում է անցկացնել 2014թ.-ի հոկտեմբերի 14-20-ը:Փառատոնի մասնակցության համար 74 երկրից 1186 ֆիլմ է ներկայացվել: Մասնակիցները կլինեն Իտալիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Բելգիայից, Ռումինիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Ավստրիայից, Դանիայից, Թայվանից, Բահրեյնից, Թուրքիայից, Հայաստանից, Բրազիլիայից, Մեքսիկայից և Եգիպտոսից: Երիտասարդ կինոյի իրանական ընկերության կողմից կազմակերպվող փառատոնն անցկացվում է, որպեսզի երիտասարդ կինեմատոգրաֆիստները հնարավորություն ունենան փորձ փոխանակել: