Բավ է պառակտվել
05-12-2016 12:17

Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում, հայտնել է «Mars Media» կինոընկերության PR տնօրեն Իրինա Դանիլովան:

Ֆիլմը ներկայացվել է որպես հայ-ռուսական համատեղ արտադրանք:

42 ֆիլմերից բաղկացած ցուցակը, որոնք հնարավորություն ունեն պայքարել մրցանակի համար, հրապարակվել է «Ոսկե գլոբուսի» պաշտոնական կայքում: «Ռեժիսորի համար այն շատ յուրահատուկ նախագիծ է, որով նա ցանկացել է ցույց տալ ոչ միայն մահն ու ավերածությունները, այլ նաև մղձավանջի առջև դեմ առ դեմ հայտնված մարդկանց հույսն ու ոգին: Ռեժիսորը և պրոդյուսերը ֆիլմի սցենարում ներառել են ռուսական և ֆրանսիական որոշ խորհրդանիշներ` ցույց տալու համար այլ երկրների օգնությունը տուժածներին», - նշվում է «Ոսկե գլոբուսի» ներկայացման մեջ:

Մրցանակի հավակնորդների շորտ-լիստը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին: