26-08-2016 14:26

«Թևանիկ» ֆիլմը կցուցադրվի Գլենդելի միջազգային կինոփառատոնում

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմն ընդգրկվել է Գլենդելի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Կինոփառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: «Թևանիկը» ցուցադրվելու է հոկտեմբերի 4-ին: 

Այս մասին նշված է ֆիլմի ֆեյսբուքյան էջում: Հայաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականին: Այն Ղարաբաղյան պատերազմն ապրած մարդկային ճակատագրերի, ապրումների ու  պայքարի մի ամբողջական պատկեր է: Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարին Խոդիկյանը, երաժշտության հեղինակը Յոնաս Յուրկունասն է: