Բավ է պառակտվել
21-10-2016 12:54

Հայոց ցեղասպանության թեմայով «Սպի» կինոնկարն ընդգրկվել է ամենահուզիչ ֆիլմերի ցանկում

 Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» (The Cut) դրամատիկ ֆիլմը` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, ընդգրկվել է ամենահուզիչ ֆիլմերի ցուցակում։

Ցուցակում ներառվել են 2014-2016թթ. թողարկված ֆիլմերը։

«Հայոց ցեղասպանության ժամանակ Նազարեթ Մանուկյանը կորցնում է ընտանիքը։ Տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ հնարավոր է` իր երկվորյակ աղջիկները փրկվել են։ Նազարեթն ուղևորվում է նրանց որոնելու և հայրենի Մարդին գյուղից հասնում Միջագետքի անապատ, իսկ հետո` Հավանա և Հյուսիսային Դակոտա»,- ասվում է ֆիլմի գրախոսականում։

Հոգեբանների տվյալներով` տխուր ֆիլմերը ստիպում են հանդիսատեսին վերանայել իրենց հարաբերությունները հարազատ մարդկանց հետո։ Արդյունքում կինոն նրանց ավելի երջանիկ է դարձնում։

Այսպես, այն ֆիլմերը, որոնք ստիպում են արտասվել, դրական ազդեցություն ունեն, քանի որ դրանց շնորհիվ մենք ուշադրություն ենք դարձնում սեփական կյանքի տարբեր կողմերին և փորձում փոխել դրանք դեպի լավը։

138 րոպե տևող ֆիլմը նկարահանվել է անգլերեն լեզվով, սցենարի հեղինակներն են ֆիլմը ռեժիսորը և Մարտիկ Մարտինը։ Ֆաթիհ Աքինի ֆիլմում ցուցադրված են 1915-1920թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմական, ողբերգական իրադարձությունները։