Բավ է պառակտվել
10-09-2016 08:50

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի թրեյլերը՝ պրեմիերայից առաջ

Հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» («The Promise») ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմում նկարահանվել են նաև Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, Ջեյմս Քրոմվելը, Դանիել Խիմենես Կաչոն, Շորե Ագդաշլուն:

Ֆիլմի պրեմիերան կայանալու է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում սեպտեմբերի 11-ին:
«Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր «Survival Pictures» անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է:

Ֆիլմի սյուժեի համաձայն` Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեք) որպես ուսանող բժիշկ ժամանում է Կոնստանդնուպոլիս (Ստամբուլ)` ցանկանալով ժամանակից բժշկագիտությունը տարածել իր նախնյաց հողում, որտեղ մուսուլման թուրքերն ու քրիստոնյա հայերը դարեր շարունակ բնակվել են կողք կողքի: Ֆոտոլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բեյլ) ևս ժամանում է Թուրքիա, որտեղ սիրահարվում է Անային (Շառլոտ Լը Բոն), հայ նկարչուհուն, որին ուղեկցում էր Փարիզից: Միքայելն ու Անան հանդիպելով վերհիշում են իրենց հայրենի մշակութային ժառանգությունը: Սիրո եռանկյունու ձևավորման պահին Թուրքիայում բռնություններ են սկսվում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: