Բավ է պառակտվել
23-04-2015 12:53

ՌԴ-ում սկսվել է Հայոց Ցեղասպանության մասին «1915» ֆիլմի ցուցադրությունը (տեսանյութ)

Ապրիլի 23-ից Ռուսաստանի էկրաններին է հայտնվելու հայ ժողովրդի Ցեղասպանության թեմային նվիրված «1915» ֆիլմը: «Եկել է այդ մասին խոսելու ժամանակը: Լռել ենք հարյուր տարի: Շատ ժողովուրդներ չէին ճանաչում և չեն ճանաչում այդ ցեղասպանությունը: Իսկ այն XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Հոլոքոստը, Ռուանդան, Կամբոջան հետագայում տեղի ունեցան: Իմ մեծ մայրիկը գրում էր Հայոց Ցեղասպանության պատմությունը: Իսկ ես կարծես շարունակում եմ նրա գործը», - հայտարարեց ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը: