02-05-2016 12:25

Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, թե ինչու չի ուզում ամուսնանալ

«Ռուսական էստրադայի արքա» Ֆիլիպ Կիրկորովն առաջին անգամ խոստովանել է, թե ինչու չի ուզում ամուսնանալ: Երգիչը բացատրել է, որ Պրիմադոննայից լավին արդեն չի գտնի: «Այնքան դժվար էր մի թագուհուց հետո մյուսին գտնել: Այդ մրցակցությանն ու համեմատությանը միեւնույն է ոչ ոք չէր դիմանա: Դրա համար էլ ավելի լավ է մենակ լինել, քան ինչ-որ մեկի հետ», - ասել է երգիչն իր ծննդյան օրը: Կիրկորովի համար մենությունից փրկություն են դարձել երկու երեխաները՝ որդին Մարտինը ու դուստրը՝ Ալլա- Վիկտորիան: «Չնայած մենությունս ինձ չէր խանգարում, այն ինձ օգնում էր կենտրոնանալ աշխատանքիս վրա: Բայց գալիս է մի պահ՝ քառասուն տարեկանից հետո, երբ սկսում ես ուրիշ բաների մասին մտածել»,- պատմել է Կիրկորովը: