Բավ է պառակտվել
09-05-2016 14:10

Ավելի ուշադիր նայեք նրան, նա հիասքանչ է.Ֆիլիպ Կիրկորովը՝ Իվետա Մուկուչյանի մասին

Նախօրեին  կայացավ «Եվրատեսիլ 2016»-ի կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը, որը տեղի ունեցավ հատուկ մրցույթի համար նախատեսված Euroclub-ում: Հայաստանի պատվիրակ գեղեցկուհի Իվետա Մուկուչյանն ուղղակի փայլեց իր սպիտակ շքեղ զգեստով։ Կարմիր գորգով անցնելիս Իվետան հանդիպել է ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովին, որը մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւի պրոդյուսերն է։ Կիրկորովը գովաբանել է Իվետային. «Այսպիսի գեղեցիկ երգչուհին պետք է տպավորի ռուսաստանցիներին։ Ավելի ուշադիր նայեք նրան, նա հիասքանչ է»,- նշել է Ֆիլիպը։ Իվետան շնորհակալություն է հայտնել Ֆիլիպին նման ջերմ խոսքերի համար։