Բավ է պառակտվել
27-10-2015 15:02

Քիմ Քարդաշյանի ֆենոմենը (լուսանկարներ)

Ո՞վ է Քիմ Քարդաշյանը, ի՞նչ է նա արել, որ ամբողջ աշխարհը սկսել է խոսել նրա մասին: Ոչ մի աղմկահարույց կինոդեր, ոչ մի երաժշտական սկավառակ նա չունի, սակայն մշտապես առաջատար ամսագրերի շապիկին է: Այսպիսով՝ ո՞վ է Քիմը, և ի՞նչ պետք է անել՝ հասնելու համար այն ամենին, ինչին նա է հասել: 

Հաջողակ կարիերա ստեղծելու 10 գրավական է ներկայացվում, որոնք ստուգված են հենց Քիմի փորձով:

1. Ծնվել ճիշտ ընտանիքում

Քիմը ծնվել է հարուստ ընտանիքում, մեծացել է Բևեռլի Հիլզում՝ շրջապատված հաջողակ երաժիշտներով և գործարարներով: Նա չի իմացել ինչ է աղքատությունը:

2. Պատրաստ լինել սեփական կյանքը շոուի վերածելուն

2007թ. մեկնարկեց «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուն, որն արագ տարածում ստացավ ամբողջ աշխարհում, իսկ Ամերիկայում դժվար թե որևէ մեկը չկարողանա հիշել դրա մի ինչ-որ հատվածը:

3. Ամուսնանալ հանուն փիարի

Քիմի ամուսնական կյանքը բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ տևել է ընդամենը 72 օր: Հարսանիքի յուրաքանչյուր հատված այնպես էր ծրագրավորված, կարծես այն գրված էր հոլիվուդյան սցենարիստների կողմից, սակայն այն ժամանակ Քիմը հերքում էր բոլոր ակնարկներն այն մասին, որ ամուսնանում է հանուն ցուցադրության, և պնդում էր, որ Քրիսի հետ իրենց հավերժն է կապում:

4. Ամուսնանալ ևս մեկ անգամ ԱՄՆ ապագա նախագահի հետ

Նախորդ տարի Քիմ Քարդաշյանը կրկին ամուսնացավ: Այս անգամ ռեփ-կատարող Քանյե Ուեսթի հետ և ոչ փիարի համար: Ինչպես և Քիմը, Քանյեն նույնպես զուրկ չէ էքսցենտրիզմից: Օրինակ՝ նա ինքն իրեն հռչակել էր բոլոր ժամանակների մեծագույն ռոք-աստղ, իսկ այս տարի MTV մրցանակաբաշխության ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է իր թեկնածությունը դնել ԱՄՆ նախագահի ընտրություններում:

5. Հղիությունը դարձնել շոու

Նույնիսկ հղիության ընթացքում Քարդաշյանը ինքն իրեն չի դավաճանում և անկեղծ զգեստներ է կրում:

6. Հազար սելֆի անել և հրապարակել դրանք սեփական գրքում

Քիմ Քարդաշյանի՝ վերջերս լույս տեսած ինքնանկարների գիրքը քիչ էր մնում գրական հիթ դառնար: Դա ևս մեկ անգամ ընդգծում է նրա աստղային կերպարը:

7. Փող ստեղծել նույնիսկ անհաջողությունների վրա

2006թ. Քիմը հայտնվեց մեծ սեքս-սկանդալի կենտրոնում: Նրա անձնական տեսագրությունը հայտնվեց պոռնոգրաֆիկ ֆիլմերով զբաղվող ընկերություններից մեկի ձեռքին և տարածվեց համացանցում: Սկզբում Քիմն ուզում էր դատի տալ ընկերությանը, սակայն հետո որոշեց, որ կարելի է օգտվել այդ իրավիճակից և պայմանագիր կնքեց ընկերության հետ, որ տեսագրության ամեն ներբեռնումից գումարային տոկոսներ ունենա: Պայմանագիրը Քիմին մոտ 300 հազար դոլար եկամուտ բերեց:

8. Զարմացնել երկրպագուներին տարօրինակ հայտարարություններով

Մի անգամ Քիմը իր էջում գրառում էր արել՝ The pope is dope: Pope-ը՝ դա Հռոմի Պապն է, իսկ dope-ը՝ անգլերենում միանգամից երեք նշանակություն ունի. հիանալի, հիմար և թմրանյութ: Թե ինչ է նկատի ունեցել Քիմը պարզ չէ, բայց նա մեծ աղմուկ է բարձրացրել միայն մեկ նախադասությամբ:

9. Հանճարեղ լինել

Մի անգամ Քիմը իր էջում գրառում էր արել՝ The pope is dope: Pope-ը՝ դա Հռոմի Պապն է, իսկ dope-ը՝ անգլերենում միանգամից երեք նշանակություն ունի. հիանալի, հիմար և թմրանյութ: Թե ինչ է նկատի ունեցել Քիմը պարզ չէ, բայց նա մեծ աղմուկ է բարձրացրել միայն մեկ նախադասությամբ:

9. Հանճարեղ լինելԱնկեղծ լինելու դեպքում պետք է ասել, որ Քիմն իրոք հրաշալի բիզնեսմեն է, նա կարողանում է օդից փող ստեղծել: Պապարացիների կողմից արված ամեն լուսանկարը, ամեն գրառումը Twitter-ում և դրանցից ամենաանհաջողները նրան եկամուտ են բերում:

10. Ունենալ աշխարհում ամենագեղեցիկ հետույքը